ՀՀ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐՆԳԻ ՔԱՐՏԵԶՆԵՐ
Միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբա¬նական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում կոչվում է ջրի աղտոտում: Ջրի աղտոտման աղբյուրները հետևայալն են.
Աղտոտման աղբյուրները կարող են լինել ինչպես կետային, այնպես էլ ցրված: Կենցաղային հոսքաջրերը հիմնականում աղտոտված են լինում կենսածին նյութերով, արդյունաբերական հոսքաջրերը՝ առավել հաճախ նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (կապար, կադմիում, պղինձ, ցինկ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատթարացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմն ու սննդային արժեքը։ Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։
Մակերևութային ջրերի մոնիթորինգի դիտացանցում ընդգրկված է Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքի (Հյուսիսային, Ախուրյան, Հրազդան, Սևան, Արարատյան, Հարավային) ջրային ռեսուրսների (գետեր, ջրամբարներ, Արփա-Սևան, Որոտան-Արփա ջրատարները և Սևանա լիճը) 151 դիտակետ: Ջրի որակը բնութագրվում է ֆիզիկաքիմիական մինչև 45 ինդիկատորային ցուցանիշով (հիմնական անիոններ և կատիոններ, սնուցող նյութեր, ծանր մետաղներ, առաջնային օրգանական աղտոտիչներ), տարեկան 5-12 անգամ հաճախականությամբ: Ջրի որակի գնահատումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման:
ՀՀ մակերևութային ջրերի որակը
![]() |
2022թ. Մայիս Ապրիլ 4-րդ եռամսյակ 2020թ. |
ԸՍՏ ԴԱՍԵՐԻ
2020թ. 4-րդ եռամսյակ 2019թ. տարեկան 2018թ. տարեկան 2017թ. |
Մակերևութային ջրերի որակի 2022թ. մայիս ամսվա մոնիթորինգի տվյալները տրված են ստորև.
Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածք
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածք
Հրազդանի ջրավազանային կառավարման տարածք
Սևանի ջրավազանային կառավարման տարածք
Արարատյան ջրավազանային կառավարման տարածք
Հարավային ջրավազանային կառավարման տարածք