Մայիսի 25, 2022թ․ Խաղողի վազի ծաղկումն Արարատյան դաշտում
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մայիսի 30-ից հունիսի 04-ն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է բազմամյա միջին արժեքներին։
Մայիսի 16-22, 2022թ․
Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Պտղատու և խաղողի այգիներում կատարվել է փխրեցում, ոռոգում, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։
Նախալեռնային և հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի երրորդ տերևը, կողային ընձյուղները, ձմերուկի և եգիպտացորենի ծիլերը, աշնանացան ցորենը հասկակալել է, տեղ-տեղ՝ ծաղկել։
Լեռնային շրջաններում առաջացել է կարտոֆիլի և ճակնդեղի ծիլեր: