Ընդհանուր տեղեկություններ |
Հողային ծածկույթ 2023 թ.
|
---|
Հողային ծածկույթի աղտոտման աղբյուրներ կարող են հանդիսանալ՝
Մարդու գործունեության արդյունքում միջավայր թափանցած ծանր մետաղների մեծ մասը կուտակվում է հողում: Այնուհետև դրանց մի մասը անցնելով ջրային միջավայր, կլանվում է բույսերի կողմից և հայտնվում սննդային շղթայում: Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները կարող են առաջացնել հողի աղտոտվածություն ծանր մետաղներով (պղինձ, ցինկ, արսեն, կապար, մոլիբդեն, մանգան, նիկել, կադմիում, քրոմ և այլն) և ցիանական միացություններով:
Հողերի որակի գնահատումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանի համաձայն:2022 թվականի 4-րդ եռամսյակում հողային ծածկույթի՝ ծանր մետաղներով աղտոտվա¬ծության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվել են Մեծամոր, Արմավիր, Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում:
Մեծամոր քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.5 անգամ, պղնձի պարունակությունը՝ 16․7 անգամ, ցինկի պարունակությունը՝ 6․1 անգամ, քրոմի պարունակությունը՝ 21․8 անգամ, նիկելի պարունակությունը՝ 24․3 անգամ և արսենի պարունակությունը՝ 7․0 անգամ:
Արմավիր քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.1-2.5 անգամ, պղնձի պարունակությունը՝ 20․7-28․7 անգամ, ցինկի պարունակությունը՝ 6․8-9․7 անգամ, քրոմի պարունակությունը՝ 14․2-65․2 անգամ, նիկելի պարունակությունը՝ 32․5-41․0 անգամ, կապարի պարունակությունը՝ 1․4-2․4 անգամ և արսենի պարունակությունը՝ 4․0-6․5 անգամ:
Կապան քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.1-2.2 անգամ, պղնձի պարունակությունը՝ 107․7-213․3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 7․7-23․7 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1․7-15․7 անգամ, նիկելի պարունակությունը՝ 9․3-17․5 անգամ, կապարի պարունակությունը՝ 1․5-10․7 անգամ և արսենի պարունակությունը՝ 6․5-12․0 անգամ:
Քաջարան քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.5-1.6 անգամ, պղնձի պարունակությունը՝ 230․3-966․0 անգամ, ցինկի պարունակությունը՝ 6․3-18․5 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1․7-7․0 անգամ, նիկելի պարունակությունը՝ 7․0-7․3 անգամ, կապարի պարունակությունը՝ 1․6 անգամ և արսենի պարունակությունը՝ 10․0-11․5 անգամ:
Մեղրի քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 3․2 անգամ, պղնձի պարունակությունը՝ 70․7 անգամ, ցինկի պարունակությունը՝ 5․9 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1․7 անգամ, նիկելի պարունակությունը՝ 7․8 անգամ և արսենի պարունակությունը՝ 7․0 անգամ:
Ագարակ քաղաքում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.8-2.7 անգամ, պղնձի պարունակությունը՝ 140․3-220․3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 5․1-11․0 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1․7-8․8 անգամ, նիկելի պարունակությունը՝ 4․8-10․5 անգամ, կապարի պարունակությունը՝ 1․3-1․4 անգամ և արսենի պարունակությունը՝ 3․0-5․0 անգամ:
Շիրակի մարզի հողային ծածկույթում մետաղների կոնցենտրացիոն բաշխվածությունը 2021 թվականին
|
|
|
|
|
|
Մարդու գործունեության արդյունքում միջավայր թափանցած ծանր մետաղների մեծ մասը կուտակվում է հողում: Այնուհետև դրանց մի մասը, անցնելով ջրային միջավայր, կլանվում է բույսերի կողմից և հայտնվում սննդային շղթայում: Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները կարող են առաջացնել հողի աղտոտվածություն ծանր մետաղներով (պղինձ, ցինկ, արսեն, կապար, մոլիբդեն, մանգան, նիկել, կադմիում, քրոմ, վանադիում+ և այլն) և ցիանական միացություններով:
Հողի աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար նյութերը նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:
Ծանր մետաղների կուտակումը հողում կատարվում է ավելի արագ տեմպերով, քան հեռացումն ու չեզոքացումը, որը տևում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ:
Գյուղատնտեսական աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ հանքային պարարտանյութերը, թունաքիմիկատները, անասնապահական համալիրները: Հանքային պարարտանյութերի կանոնների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օգտագործման օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը:
Հողային ծածկույթի վտանգավոր աղտոտիչներ են համարվում ծանր մետաղները: Ըստ վտանգավոևության դասերի ծանր մետաղները բաժանվում են 3 դասի.
Արսենը հանդիսանում է առաջին աստիճանի վտանգավոր տարր, որը խիստ վնասակար է շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Արսենի միացությունները ևս վտանգավոր են: Այս տարրը կարող է կուտակվել մարդու վահանաձև գեղձում և առաջացնել էնդեմիկ զոբ: Արսենը թունավոր է նույնիսկ փոքր չափաբաժնով: Արսենի առկայությունն օրգանիզմում կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ մաշկային ախտահարում, դիաբետ, սրտանոթային պաթոլոգիա և ուռուցք:
Ցինկը առաջին աստիճանի վտանգավորության տարր է: Ցինկի բարձր կոնցենտրացիաները բույսերում վտանգավոր են՝ հատկապես դրանցով սնվող կենդանիների համար (բրդաթափություն, կաղություն, նյութափոխության թուլացում, անեմիա):
Կապարը համարվում է առաջին աստիճանի վտանգավորության տարր: Կապարի բարձր պարունակությունը կարող է նկատվել արմատավոր բույսերում և այլ բուսական ծագման մթերքներում, որոնք աճում են արտադրական տարածքների հարևանությամբ տեղակայված հողատարածքներում և ճանապարհների եզրերին: Կապարի բարձր կոնցենտրացիաները կարող են առաջանալ հանքարդյունաբերությունից, էլեկտրակայանների աշխատանքից, գազով աշխատող տրանսպորտից: Կապարային թունավորումն առաջացնում է ագրեսիվություն, թերզարգացվածություն, ցրվածություն, գերակտիվություն, վարքագծի փոփոխություններ, լսողության նվազեցում:
Պղինձը և նիկելը հանդիսանում են երկրորդ աստիճանի վտանգավորության տարրեր, որոնք մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ միկրոտարրեր են: Սակայն այս մետաղների գերնորմտիվային պարունակությունը սննդի մեջ հանգեցնում է օրգանիզմի գործառույթների, այդ թվում նաև վերարտադրության և ժառանգականության խախտմանը:
Քրոմը երկրորդ աստիճանի վտանգավորության տարր է: Քրոմի պարունակության գերազանցումը հողում վատթարացնում է օրգանական նյութերի նիտրատացումը և կատարվում է քրոմի կուտակում բույսերում: Հողում քրոմի կոնցենտրացիայի նույնիսկ քիչ ավելացման դեպքում այն կարող է ունենալ խթանիչ ազդեցություն բույսերի աճի և բերքատվության բարձրացման վրա:
Մանգանը երրորդ աստիճանի վտանգավորության տարր է: Այն կարող է կուտակվել հողում, լճերում և ճահիճներում: Այս տարրը շատ արագ կլանվում և տարածվում է նաև բույսերում, որի բարձր կոնցենտրացիան նպաստում է ածխաջրածնային, սպիտակուցային և ֆոսֆատային նյութափոխանակության խախտմանը: Այն բացասաբար է ազդում հատկապես հացահատիկի գեներատիվ օրգանների ձևավորման, բեղմնավորման և աճի վրա, ինչը հանգեցնում է այդ բույսի կենսագործունեության ընկճմանը և ոչնչացմանը: Մանգանի կուտակումները մարդու օրգանիզմում առաջին հերթին անդրադառնում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վրա (դա արտահայտվում է հոգնածությամբ, քնկոտությամբ և հիշողության վատացմամբ), ախտահարում է թոքերը, սրտանոթային և լյարդալեղային համակարգերը, առաջացնում է ալերգիկ և մուտագեն ազդեցություն:
Վանադիումը երրորդ աստիճանի վտանգավորության տարր է: Վանադիումի կուտակումը հողում կարող է հանգեցնել բույսերի բերքատվության նվազեցմանը, իսկ կուտակումները մարդու օրգանիզմում՝ առաջացնել որովայնի հատվածում տհաճ զգացողություններ, փորլուծություն, սրտխառնոց և ստամոքսի խանգարումներ, ինչպես նաև մաշկային հիվանդություններ, կանաչավուն լեզու, էներգիայի կորուստ և նյարդային համակարգի խնդիրներ:
Հողերի որակի գհահատումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N01-Ն հրամանի համաձայն Հավելված 3:
2021 թվականի հողային ծածկույթի՝ ծանր մետաղներով աղտոտվածության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվել են Լոռիի, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն Շիրակի մարզի ուսումնասիրված հողերում՝ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N01-Ն հրամանով սահմանված ՍԹԿ-ները գերազանցում են՝ վանադիումի պարունակությունը՝ 1.1-2.5 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1.7-54.0 անգամ, նիկելի պարունակությունը՝ 6.0-37.8 անգամ, պղնձի պարունակությունը՝ 7.7-24.3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 2.2-8.3 անգամ, արսենի պարունակությունը՝ 4.0-21.0 անգամ և կապարի պարունակությունը՝ 1.7 անգամ: