AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 21-ին ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների և դասախոսական անձնակազմի համար տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված անտառների միջազգային և անտառագետի օրվան

22/03/2023

Մարտի 21-ին ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների և դասախոսական անձնակազմի համար «ԱՏՀ և հեռազննման մեթոդները անտառների մոնիթորինգում» թեմայով տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված անտառների միջազգային և անտառագետի օրվան։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ԱՏՀ և հեռազննման ծառայության պետ Գևորգ Ազգալդյանն ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացրեց ձեռքբերումների, ոլորտում առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին, ինչպես նաև մանրամասն նկարագրեց, թե ինչպես արբանյակային պատկերների վերծանման և մշակման արդյունքում կարող են բացահայտել անտառային սաղարթի փոփոխությունները, անտառային հրդեհները, դրանց զբաղեցրած տեղադիրքը և մակերեսները։
Դասախոսության ավարտին հնչեցին բազմաթիվ հարցեր, տեղի ունեցավ քննարկում, որոնց արդյունքում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ պրն․ Արսեն Գրիգորյանը ֆակուլտետի անունից հանդես եկավ շնորհակալական խոսքով և ցանկություն հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կրեն շարունակական բնույթ։