15/10/2025
Քլորօրգանական թափոնների քայքայիչ ջրածնավորումն իրականացվում է պալադիում պարունակող հետերոգեն կատալիզատորի ներկայությամբ, 250-350oC ջերմաստիճանային պայմաններում: Ջրածնավորումն իրականացվում է տրանսֆորմատորային կամ վազելինային յուղի միջավայրում` քլորօրգանական թափոնների նկատմամբ 10-20 անգամ ավելցուկի պայմաններում: Ջրածին : քլորօրգանական թափոն մոլային հարաբերությունը 20-40:1 է` գազանման արգասիքների հետագա անջատմամբ և չռեակցված թափոններ պարունակող լուծիչի վերաշրջանառմամբ: Քլորօրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստացվում է նյութերի խառնուրդ, որոնց օգտահանումը դժվարություն չի առաջացնում:
Քլորօրգանական թափոնների քայքայիչ ջրածնավորումն բարձրաեռ ածխաջրածնային լուծիչի միջավայրում ապահովում է այդ պրոցեսի իրականացումն արդյունաբերական մասշտաբով, քանի որ լուծիչը վերականգնում է կատալիզատորը` կատալիզատոր կրողի մակերևութից խեժանման և կոքսանման կողմնակի նյութերի լվացման հաշվին:
Էպիքլորհիդրինի, պերքլորածխաջրածինների և վինիլքլորիդի արտադրության արդյունքում գոյացած թափոնների քայքայիչ ջրածնավորումը հեղուկ ֆազում իրականացվում է հոսանուտային տիպի ռեակտորում՝ ստացիոնար շերտով կատալիզատորի առկայության պայմաններում: Որպես կատալիզատոր օգտագործում են պալադիումի աղերով հագեցած ալյումինի օքսիդ և ակտիվացված ածուխ (պալադիումի պարունակությունն ըստ զանգվածի համապատասախնաբար 0.4-1,8%):
Ջրածինը և լուծույթը կամ լուծույթն ու քլորօրգանական թափոնի մանրադիսպերս սուսպենզիան զուգահեռ հոսքերով լցվում է ռեակտորի վերին հատված, պրոցեսն իրականացվում է 250-350°С ջերմաստիճանային պայմաններում: Լուծիչում ածխաջրածինների քլորիդների խառնուրդը, չռեակցված ջրածինն ու գոյացած քլորաջրածինը դուրս են բերվում ռեակտորի ներքին հատվածից և առանձնացնում:
Բարձրաեռ ածխաջրածնային լուծիչը չեռակցված թափոնների հետ վերադարձվում է պրոցես:
Հայտնի է նաև քլորինոլիզի ճանապարհով քլորօրգանական թափոնների վերամշակման եղանակը: Սակայն այն բավականին բարդ է, էներգատար է, քանի որ պահանջում է բարձր ջերմաստիճանային պայմանների (մինչև 500-600oC) ապահովում և արդյունքում գոյանում են մեծ քանակությամբ քլորաջրածին և ածխածնի քառաքլորիդ:
Բացի այդ բարձրջերմաստիճանային քլորացումն ուղեկցվում է թունավոր նյութերի առաջացմամբ` հեքսաքլորէթան, հեքսաքլորբենզոլ և հեքսաքլորբութադիեն: Դրանց այրումը մեծ դժվարություններ է առաջացնում, այդ իսկ պատճառով դրանց մեծ մասը թաղում են:
Քլորօրգանական թափոնների վերամշակումը կարելի է իրականացնել նաև քայքայիչ ջրածնավորման եղանակով` պլատինի խմբի մետաղներ պարունակող հետերոգեն կատալիզատորների ներկայությամբ` 250-350oC ջերմաստիճանային պայմաններում:
Այս եղանակի թերություններից են.
Հալոգենօրգանական նյութերի էկոլոգիապես անվտանգ արտադրության ստեղծման խնդիրներից է արտադրական թափոնների վերամշակումն ու վնասազերծումը:
Քլորօրգանական թափոնները դասվում են քսենոբիոտիկների շարքին և բնության մեջ չկան դրանց դեմ պայքարի բնական միջոցներ:
Քլորօրգանական թափոնների վերամշակման առավել արդյունավետ եղանակ է քայքայիչ ջրածնավորումը, քանի որ այդ եղանակը բավարարում է թափոնների վերամշակմանը ներկայացվող պահանջներին.