AM RU EN

ԼՈՒՐԵՐ

10 փաստ անտառների մասին

21/03/2023

Անտառները մեր մոլորակի թոքերն են, եթե չլինեին անտառները, Երկրի վրա կյանք չէր լինի:
Առանց անտառների Երկիրը կլիներ անշունչ մի գնդակ՝ անտանելի մթնոլորտով կամ ընդհանրապես առանց դրա: Անտառների շնորհիվ է, որ գոյություն ունի բարելավված մթնոլորտ, որը պարունակում է բավականաչափ թթվածին և հենց ծառերն են մշակում մթնոլորտի ածխաթթու գազը: 
Անտառները մեծ դեր ունեն առողջապահության ոլորտում: Գրեթե բոլոր դեղամիջոցների ավելի քան 1/4-ը, ներառյալ հակաքաղցկեղային դեղամիջոցների 2/3-ը, արտադրվում է անտառների բույսերից:
Եթե հաճախ եք քայլում անտառում, ապա սովորաբար նկատում եք, որ նյարդերը հանդարտվում են, շնչառությունը դառնում է հավասարաչափ և սրտի աշխատանքն էլ է կարգավորվում։ Անտառը ոչ միայն հագեցնում է մեր թոքերը թթվածնով, այլև բուժում և էներգիա է տալիս։ Անտառը առատաձեռնորեն օժտում է մեզ հատապտուղներով, ընկույզով, բուժիչ խոտաբույսերով և սնկով: 
Ցամաքային կենդանիների բոլոր տեսակների զգալի մասը ապրում է անտառներում։ 
Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն քառակուսի կիլոմետր կամ ցամաքի ամբողջ մակերեսի գրեթե 1/3-ը:
Մոլորակի բոլոր անտառների մոտ 1/4-ը տայգան է: 
Անտառները գոլորշիացնում են մեծ քանակությամբ ջուր։ Սա ապահովում է խոնավության բարձրացումը ոչ միայն կանաչ տարածքների տարածքում, այլև հարակից տարածքների մոտ։ Անտառները նպաստում են տեղումների առաջացմանը: Ծառերի գոլորշիացած խոնավությունը վերադարձվում է մթնոլորտային շրջանառություն։ Սա պայմաններ է ստեղծում մայրցամաքի խորքում խոնավության փոխանցման համար: Անտառները պաշտպանում են ջրափնյա տարածքները հողաշերտի ոչնչացումից, նպաստում ստորերկրյա ջրերի սնուցմանը և հողի լավ ջրաթափանցելիությանը, որի շնորհիվ ստորերկրյա ջրերն ապահովում են ջրի բարձր մակարդակ գետերում և այլ ջրամբարներում: Անտառները նաև բարելավում են ջրի որակը:
 Միայն թղթի արտադրության համար տարեկան կտրվում է 125 միլիոն ծառ։ Եվ դեռ քանի՜ թղթե տոպրակներ, գովազդային բուկլետներ, նվերների փաթեթավորում, բրոշյուրներ մենք նետում ենք աղբամանը՝ չմտածելով այն մասին, որ A4 ֆորմատի ընդամենը մեկ թերթիկի արտադրության համար անհրաժեշտ է 15-20 գրամ ամենաթանկ փայտը։
Իսկ 80 կգ թուղթը մեկ ծառ փրկելու միջոց է։ Ներկայումս ամբողջ աշխարհում թուղթ պատրաստելու համար օգտագործվող փայտի մանրաթելի մոտ 55%-ը ստացվում է հումքի վերամշակումից: 
Աշխարհում մոտ 60 անգամ ավելի շատ ծառ կա, քան՝ մարդ: 
Ամեն տարի Երկիրը կորցնում է գրեթե 100 մլն ծառ։ 
Աշխարհում ամենատարածված լայնատերև ծառը կեչին է։