AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ագրոէկոլոգիա մասնագիտության քոլեջի ուսանողները մասնագիտական պրակտիկա անցկացրեցին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում

10/02/2023

Փետրվարի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ագրոէկոլոգիա մասնագիտության քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկա անցկացրեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում։ Այցելությունը կազմակերպվել էր «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի կողմից, ՀԱԱ համալսարանի հետ համագործակցության շրջանակում՝ ուսանողներին իրենց մասնագիտությանն առնչվող գիտելիքների և հմտությունների փոխանցման նպատակով։ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները կազմակերպեցին շրջայց լաբորատորիայում։ Ուսանողները ծանոթացան օդի, ջրային ռեսուրսների, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի սարքավորումներին և անալիզների իրականացման գործընթացին։

Ապագա մասնագետները ևս մասնակցեցին այդ գործընթացին՝ որոշելով շրջակա միջավայրի տարրերի աղտոտվածությունը։ Լաբորատորիայի մասնագետներն ուսանողներին ներկայացրեցին ոչ միայն նմուշառումից մինչև վերջնական տվյալ ստանալու պրոցեսը, այլ նաև բացատրեցին, թե այդ տվյալների միջոցով ինչպես է որոշվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Ուսանողների ներգրավմամբ քննարկվեցին Հայասատանի բնապահպանական խնդիրները՝ անդրադառնալով այն թեժ կետերին, որտեղից ստացված տվյալները մտահոգիչ են։ Այցելության ընթացքում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի կողմից կազմակերպվեց նաև դասընթաց «Էկոհամակարգային ծառայությունները և դրանց խորհրդանիշները» թեմայով։ Ստացած գիտելիքներն ամրապնդվեցին էկոհամակարգային ծառայությունների խորհրդանիշերին առնչվող ուսուցողական վարժությամբ։