AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 6-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց նորանշանակ տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանին

07/02/2023

Փետրվարի 6-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը «Անտառների և կենսբազմազանության մոնիթորինգի», «Աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման» և «Կլիմայի» ծառայությունների պետերին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանին, ով համակարգելու է այդ ծառայությունների աշխատանքները։
Ա․ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, ունի 14 տարվա աշխատանքային փորձ։ Մի շարք հաջողված նախագծերի հեղինակ է։ Արժանացել է պատվոգրերի և վկայականների։
Մինչ պաշտոնը ստանձնելը ղեկավարել է Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայությունը։ Տնօրենը շնորհավորեց Ա․ Գրիգորյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ, մաղթեց հաջողություններ, ներկայացրեց ոլորտին վերաբերվող խնդիրները, հետագա ծրագրերը և անելիքները։ Իր հերթին նորանշանակ տնօրենի տեղակալը շնորհակալություն հայտնեց վստահության համար և իր պատրաստակամությունը հայտնեց՝ մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենից պահանջվող բոլոր գործառույթները և պարտավորությունները։