AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա են այցելել «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ի՝ «Շրջակա միջավայրի պահպանության» ուսանողները

28/12/2022

Դեկտեմբերի 23֊ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա են այցելել «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ի՝ «Շրջակա միջավայրի պահպանության» 3-րդ կուրսի ուսանողները:
Այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մոնիթորինգի ընդհանուր դրույթներին, մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ընթացքակարգին, սարքերի աշխատանքային սկզբունքներին, ինչպես նաև անալիզների ընթացքին:

Ձեռք բերած անհրաժեշտ գիտելիքները հետագայում մեծ խթան կհանդիսանան ոլորտում մասնագիտացման հարցում:
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ ի նպաստ աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների աճին և շրջակա միջավայրի պահպանության պատասխանատվության մեծացմանը: