AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 8-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան հյուրընկալել էր Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) 1-ին կուրսի ուսանողներին

13/12/2022

Ուսանողները շրջայց կատարեցին լաբորատորիայի մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի բաժիններով, ծանոթացան մոնիթորինգի ընդհանուր դրույթներին, նմուշառման և լաբորատոր անալիզների ընթացքի առանձնահատկություններին, ինչպես նաև լաբորատորիայում գտնվող սարքերի աշխատանքային հիմնական սկզբունքներին:

Ընթացքում առաջացած հարց ու պատասխանների միջոցով փորձ կատարվեց հնարավորինս ընդլայնել ուսանողների պատկերացումները շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ:
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստ է համագործակցել տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների հետ՝ հույս ունենալով իր ներդրումն ունենալ տվյալ ոլորտում նրանց զարգացման, մտահորիզոնի, հետաքրքրությունների շրջանակի և գիտելիքների ընդլայնման գործում: