AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ինչպիսի՞ բացատրություն կտաք մայրամուտի ժամանակ արևի վերին մասում առկայծող կանաչ լույսին

01/12/2022

Օդերևութաբանական, օպտիկական այս երևույթը կոչվում է «Կանաչ փայլատակում»։
Այն բացատրվում է երկու ֆիզիկական երևույթների առկայությամբ՝ մթնոլորտի միջով լույսի ցրումով և բեկումով։ Կանաչ տեսքը սովորաբար տևում է ոչ ավելի, քան երկու վայրկյան։
Այն տեղի է ունենում մայրամուտի կամ արևածագի ժամանակ և կարող է դիտվել որպես «կանաչ փայլ» Արեգակի սկավառակի վերին եզրի գագաթին։
Այսօր, օդի աղտոտվածության հետևանքով առաջացած սահմանափակ տեսանելիության պատճառով, «Կանաչ փայլատակում»-ը սովորաբար կարելի է դիտել միայն բաց ծովում, բարձր լեռներում, անապատում կամ բաց տեսարանով այլ վայրերում։ 
Կանաչ լույսն այնքան է գրավել և հետաքրքրել մարդկանց, որ նույնիսկ գրվել է համանուն վեպ՝ Ժյուլ Վեռնի «Կանաչ ճառագայթը» և նկարահանվել ֆիլմ՝ Էրիկ Ռոհմերի «Կանաչ ճառագայթը»։