AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) միջազգային օրն է

16/11/2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայության աշխատանքը գործառույթներով պայմանավորված տարածական-կորդինատավորված տվյալների հավաքագրումն է, մշակումը, վերլուծությունը, պահպանումը, տարածումը: Բոլոր փուլերը` տեղեկատվության հավաքագրումից մինչև մոդելավորում և կառավարում իրականցվում է նոր, ժամանակակից արդյունահեն հետազոտական մեթոդներով և ամենակարևորը՝ ճշգրիտ: Հեռազննման տվյալները հանդիսանում են օպերատիվ և ժամանակակից տեղեկատվության կարևորագույն աղբյուր շրջակա միջավայրի վերաբերյալ, ԱՏՀ թեմատիկ շերտերի, գեոինֆորմացիոն քարտեզագրման և մոդելավորման համար: Հատկապես կարևոր է այդ տվյալների նշանակությունը էկոհամակրգերի փոփոխության հետազոտության ժամանակ: Ծառայությունը կատարում է ժամանակակից հեռահար էկոլոգա-աշխարհագրական լոկալ և ռեգիոնալ մակարդակով հետազոտություններ, օգտագործելով օդատիեզերական և ԱԹՍ-ով կատարված

պատկերներ ընդգրկուն թեմատիկ ուղղություններով, կապված հիմնականում բնական միջավայրի վրա մարդածին ազդեցությունների հետ, ինչպես նաև գլոբալ հեռազննման հետազոտություններ: ԱՏՀ և ՀԶ ծառայության հիմնական գործառույթներն են՝

•Անտառներում սաղարթի փոփոխությունների և դրանց մակերեսների ու տեղադիրքի բացահայտում և վերհանում։ 
•Շրջակա միջավայրի բաղադրիչների վեկտորացում, տվյալների բազայի ստեղծում /փաստացի և ճշգրիտ սահմանների թվայնացում ՝ կադաստրային քարտեզագրման չափորոշիչներին համապատասխան/։ 
•ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներից բխող և վերջիններիս բնականոն ու ռացիոնալ իրականացման համար անհրաժեշտ ԱՏՀ քարտեզագրական շերտերի պատրաստում /օրինակ՝ միջին ամսեկան ջերմաստիճանի, ամսեկան տեղումների, բազմամյա միջինից դրանց շեղումների քարտեզներ/։ 
•Տարածական կոորդինատավորված տվյալների հավաքագրում և՛ հեռահար մեթոդներով, և՛ դաշտային սարքավորումներով:
•Օդալուսանկարահանման, տվյալների մշակման և վերլուծության աշխատանքներ։ 
•Շրջակա միջավայրի բաղադրիչների, կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների դիտարկումներ հեռազննման մեթոդներով։ 
•Նորաստեղծ հիդրոօդերևութաբանական արբանյակներից ստացվող տեղեկատվության մշակում, միջազգային փորձի ուսումնասիրում, նոր տվյալների ստացում ,առկա տվյալների հետ համադրում։ 
•ԱՏՀ վերլուծությունններ և թեմատիկ քարտեզագրություն /տեղադիրքերի ընտրություն, ցանցային վերլուծություններ և այլն/։ 
•Հրդեհված տարածքների վերհանում, քարտեզագրում ինդեքսի արժեքի ստացում։