AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է

11/11/2022

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր:

Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Ամեն տարի այս օրը տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Աշխարհի խոշոր քաղաքներում բնակչությանը առաջարկվում է մեկ ժամով անջատել էլեկտրասարքավորումները: Դա խորհրդանշական ակցիա է, որը հնարավորություն է տալիս պատկերացնել այն իրավիճակը, որում կարող է հայտնվել մարդկությունը, եթե ժամանակին չլուծվի էներգետիկ խնդիրը:

Ժամանակն է դադարել էներգախնայողությունը դիտարկել միայն պետությունների և ձեռնարկությունների խնդիր։ Յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինքն անձամբ ինչ ներդրում կարող է ունենալ մեր մոլորակի ռեսուրսների պահպանման գործում։

Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան, օրինակ՝
☑️սենյակից դուրս գալուց անջատեք լույսը, քանի որ էլեկտրաէներգիայի 30%-ը ծախսվում է դատարկ տարածքներ լուսավորելու համար,
☑️ տեխնիկան մի թողեք «sleep» ռեժիմում, այն չի օգտագործում, սակայն էլեկտրաէներգիայի սպառումը շարունակվում է,
☑️ լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունեք, ցնցուղը 10-20 անգամ ավելի քիչ ջուր է ծախսում,
☑️ հեռախոսը լարից անջատելիս` միացրած մի թողեք լիցքավորիչները,
☑️ ի վերջո անցնել արևային էներգիայի օգտագործմանը։

⚡️Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել թե′ շրջակա միջավայրի, թե′ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: