AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է վաղ նախազգուշացման համակարգը

11/11/2022

Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգը ինտեգրված համակարգ է, որը թույլ է տալիս մարդկանց իմանալ, որ եղանակային կամ կլիմայական վտանգավոր երևույթները (ջրհեղեղներ, փոթորիկներ, ջերմային ալիքներ) իրենց ճանապարհին են, ինչպես նաև նրանց տեղեկացնում է, թե ինչպես պետք է գործել՝ ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար: Այսպիսով բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգը ներառում է ռիսկերի իմացություն, դիտարկում,հաղորդակցություն և արձագանք։
Վաղ նախազգուշացման համակարգերի գործնական նշանակությունը, իրագործելիությունը և քաղաքականապես համընդհանուր կարևորությունը դրանց դարձնում են COP27-ի կարևոր թեմա։
COP 26-ի նախագահությունը և հաջորդող COP 27-ի նախագահությունը պարտավորվել են ապահովել թափանցիկ և ներառական գործընթաց։ COP 27-ը այս տարի գումարվելու է նոյեմբերի 6-18-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում: Եգիպտոսի նախագահ Էլ-Սիսին ընդգծել  է զարգացող երկրներին հասանելի կլիմայի ֆինանսավորման չափը, որակը և մեխանիզմները բարձրացնելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին հարմարվողականությանը օգնելու անհրաժեշտությունը:
Այս առումով, և՛ COP26, և՛ COP27 նախագահությունները կոչ են արել զարգացած երկրներին կատարել Գլազգոյում ստանձնած իրենց պարտավորությունները՝  մինչև 2025 թվականը առնվազն կրկնապատկել զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորումը` նպատակ ունենալով հավասարակշռություն հաստատել հարմարվողականության և մեղմացման ֆինանսավորման միջև։
COP26-ի նախագահ Ալոկ Շարման ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը վաղ նախազգուշացմանը առնչվող բոլոր նախաձեռնություններին։

Վաղ նախազգուշացում բոլորի համար

Այսօր, աշխարհի բնակչության մեկ երրորդը` հիմնականում ավելի քիչ զարգացած երկրներից և փոքր կղզիներից, դեռ ապահոված չեն վաղ նախազգուշացման համակարգերով։ Սա անընդունելի է, հատկապես երբ կլիմայական ազդեցության հետևանքները ավելի են վատթարանում։ Վաղ նախազգուշացումները կյանքեր են փրկում։ Այդ նպատակով այսօր ես հայտարարում եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կառաջնորդի նոր գործողություններ՝ հինգ տարվա ընթացքում Երկրի վրա յուրաքանչյուր մարդու վաղ նախազգուշացման համակարգերով պաշտպանված լինելը ապահովելու համար: Ես ՀՕԿ-ին խնդրել եմ առաջնորդություն ստանձնել այս հարցում և ներկայացնել գործողությունների ծրագիր ՄԱԿ-ի կլիմայի հաջորդ կո նֆերանսի ընթացքում, որն անկացվելու է այս տարվա վերջում Եգիպտոսում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Օդերեւութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ, 2022 թվականի մարտի 23 

Վաղ նախազգուշացման համակարգերը կլիմայի հարմարվողականության ապացուցված, արդյունավետ և իրագործելի միջոց են, որոնք փրկում են կյանքեր և ապահովում ներդրումների տասնապատիկ վերադարձ։ «WMO Global Climate State of 2021» զեկույցը ցույց է տալիս, որ եղանակային էքստրեմալ իրադարձությունները (ջրհեղեղներ, երաշտ, շոգ ալիքներ, փոթորիկներ և այլն) հանգեցրել են հարյուր միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստների և մեծ վնաս  հասցրել մարդկանց կյանքերին և բարեկեցությանը: IPCC-ի Ազդեցությունների, հարմարվողականության և խոցելիության վեցերորդ գնահատման զեկույցում վաղ նախազգուշացման համակարգերը և աղետների ռիսկի կառավարման գործողությունները ճանաչվեցին որպես հարմարվողականության առանցքային տարբերակներ, որոնք մեծացնում են հարմարվողականության այլ միջոցների օգուտները, երբ համակցված են:
Եվ, այնուամենայնիվ, վաղ նախազգուշացման համակարգերում մեծ բացեր կան, հատկապես զարգացող երկրներում: Ավելին, կա գլոբալ անկարողություն՝ վաղ նախազգուշացումները վաղաժամ գործողությունների վերածելու: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՀՕԿ-ին հանձնարարել է նախաձեռնել գործողություններ՝ հինգ տարվա ընթացքում Երկրի վրա յուրաքանչյուր մարդու վաղ նախազգուշացման համակարգերով պաշտպանված լինելը ապահովելու համար։ Եգիպտոսում անցկացվելիք COP27-ը կդառնա հարթակ խոստումներից գործողությունների անցնելու համար։ Վաղ նախազգուշացման համակարգերի գործնական նշանակությունն ու իրագործելիությունը,այն դարձնում են COP 27-ի համար կարևոր թեմա։ ՄԱԿ-ի Ջրի կոնֆերանսը, Սենդայի շրջանակի միջնաժամկետ վերանայումը, 2023թ. ԿԶՆ-ի գագաթնաժողովը և ՄԱԿ-ի ապագայի գագաթնաժողովը, ինչպես նաև COP28-ը ծառայում են որպես հարթակներ ռիսկերի և վաղ նախազգուշացման համակարգերի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար։
Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգը պետք է կենտրոնանա մարդկանց վրա, որպեսզի մարդիկ ովքեր վտանգի տակ են կարողանան ճիշտ և ժամանակին արձագանքել։