AM RU EN

ԼՈՒՐԵՐ

հոկտեմբերի 28-ին, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում իրականացվեց վերապատրաստման դասընթաց

01/11/2022

Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2-«Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի միջազգային փորձագետների հայաստանյան այցի շրջանակներում, հոկտեմբերի 28-ին, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում իրականացվեց վերապատրաստման դասընթաց: 

Դասընթացը վարում էր Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի հետազոտող Բուրքարդ Քուեհնը: Այն նվիրված էր YSI EXO2 դաշտային սարքի կիրառմանն ու կարգավորումների բարելավմանը: Սարքը նախատեսված է լճերում և ջրամբարներում մի շարք ֆիզիկաքիմիական բնութագրիչների (խորություն, ջրի ջերմաստիճան, պղտորություն, էլեկտրահաղորդականություն, ջրածնային ցուցիչ, լուծված թթվածին, թթվածնի հագեցվածություն, աղայնություն, քլորոֆիլ) որոշման համար: Քննարկվեցին դաշտային սարքի աշխատանքի սկզբունքի, ստուգաչափման, ճշտության սահմանների վերաբերյալ և մի շարք այլ տեխնիկական հարցեր: