AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին

21/10/2022

Հոկտեմբերի 11-ից 14-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացած Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին (SC-AGR)։

Հանդիպման թիրախային հարցերից էին.  

  • տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական ծառայությունների գործունեության արդյունքների վերհանումը
  • ոլորտի կարիքների գնահատումն ու վերջնարդյունքահեն առաջարկությունների ներկայացումը

Ի աջակցություն ագրոօդերևութաբանական և բազմասպեկտրալ գյուղատնտեսական ծառայությունների բարելավմանը՝ քննարկվեց մի շարք փորձագիտական և աշխատանքային խմբերի վերակազմավորման հարցը։ Վերջիններս կնպաստեն ագրոօդերևութաբանական գիտությունների, ծառայությունների, կարողությունների զարգացման և հաղորդակցման, գյուղատնտեսական ռիսկերի և երաշտի կառավարման ընթացակարգերի և գործունեության զարգացմանը։
Լիագումար նիստը ամբողջականացվել է խմբային հաշվետվությունների ներկայացմամբ, որոնց հաջորդել են ամփոփիչ եզրակացություններն ու վերոնշյալ ոլորտների խնդիրներին համապարփակ լուծումներ ապահովող առաջարկությունները։
Հանդիպման ընթացքում, որպես ՀՕԿ-ի SERCOM-ի գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի «Ագրոօդերևութաբանա-կան կարողությունների զարգացման և հաղորդակցություններ» փորձագիտական խմբի ղեկավար, իր ելույթով հանդես է եկել Վ․Գրիգորյանը՝ ներկայացնելով փորձագիտական խմբի ընթացիկ գործունեությունը, 2022-2023 թվականների գործողությունների ծրագիրը և ծրագրի իրականացմանն ուղղված հետագա միջոցառումները։