AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 4-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ

05/08/2022

Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից՝ Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի, Բոլզանոյի ինքնավար մարզի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաֆինանսավորմամբ:
Ծրագրի իրականացման ժամկետն է 2021-2029թթ։
Փորձագետների այցելության նպատակն Էր քննարկել ծրագրի 3.2 բաղադրիչի իրականացման խնդիրները, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Անտառների մոնիթորինգի և գնահատման ազգային համակարգ։

Այն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունները՝
Գործողություն 3.2.1. Հողերի կատեգորիաների գնահատում և անտառների մոնիթորինգի համակարգի նախագծում և ազգային կարողությունների զարգացում։
Գործողություն 3.2.2. Դաշտային տվյալների հավաքագրում, ներառյալ հետազոտության տվյալների կառավարումը, որակի ապահովումը, հետազոտության արդյունքների գնահատումը և մեկնաբանումը։
Գործունեություն 3.2.3. Օրթոֆոտոքարտեզագրման և թվային մակերեսային մոդելների միջոցով նախատեսվող տարածքների և դրանց ազդեցության գնահատում։
Հանդիպման ընթացքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ընդգծեց ծրագրի իրականացման կարևորությունն անտառային ոլորտի մոնիթորինգի բարելավման համար:
Ներկայացվեց ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անտառների մոնիթորինգի իրականացման ուղղությամբ։ Քննարկվեցին անտառների մոնիթորինգի իրականացման խնդիրները և կարողությունների զարգացմանը վերաբերվող հարցեր։
Այնուհետև փորձագետներն այցելեցին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի և Աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայություններ՝ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: