AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է փոշին կամ կախված մասնիկները (PM)

29/07/2022

Փոշին (կախված մասնիկները) կոշտ, մանր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդ է:
Տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը:
PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ:
PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ:
Որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները․

  • արդյունաբերական գործընթացները,
  • էլեկտրակայանները,
  • տրանսպորտային միջոցները,
  • չասֆալտապատված ճանապարհները,
  • շինարարությունը,
  • գյուղատնտեսությունը,
  • ծխի առաջացման աղբյուրները,
  • կանաչապատ տարածքների պակասը:

Որո՞նք են փոշու վնասակար ազդեցությունները․

  • Մթնոլորտային օդում փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա կախված է փոշու մասնիկների չափերից և բաղադրությունից, ինչպես նաև ազդեցության տևողությունից։ Փոշին կարող է նպաստել առողջության հետ կապված մի շարք խնդիրների, բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը, ներառյալ՝ հազ, մաշկային քոր, թոքերի հիվանդություններ, ասթմատիկ և սրտի նոպաներ:
Ի՞նչ կարող ենք անել փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար։ Փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
  • Շատացնել կանաչապատ տարածքները։
  • Յուրաքանչյուրս կարող ենք օրինակ՝ մեր բակում, ծառատունկ կազմակերպել։
  • Խուսափել բաց այրումներից։
  • Չայրենք աղբը, եթե անգամ դրանք տերևներ են կամ փայտանյութ։
  • Նվազագույնի հասցնել մեքենաների կիրառումը կամ տեղափոխման համար օգտագործել հեծանիվներ։
  • Կարող ենք անցնել էլեկտրոմոբիլների կիրառման, կամ հեծանիվների շահագործման։
  • Անցնել արևային էներգիայի օգտագործմանը կամ խնայել էլեկտրաէներգիան։
  • Ցերեկը վառ չթողնենք լույսերը, հեռախոսը լարից անջատելիս` միացրած չթողնենք լիցքավորիչները: