AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 4-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը հանդիպում է անցկացրել ՊՈԱԿ-ի երեք ծառայությունների աշխատակիցների հետ։

04/07/2022

Տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Ազիզյանը շնորհակալություն է հայտնել Ա․ Դպիրյանին և Գ․Պետրոսյանին հիդրոօդերևութաբանության ոլորտում իրականացված բարեխիղճ աշխատանքի համար, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունը կշարունակեն ՊՈԱԿ-ի այլ ստորաբաժիններում։
Միևնույն ժամանակ Լ․ Ազիզյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի տեղակալ Էդգար Միսակյանին, ինչպես նաև Հիդրոլոգիայի ծառայության և Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի նոր պետերին։

Տնօրենի տեղակալ Է. Միսակյանը համակարգելու է Հիդրոլոգիայի, Հակակարկտային և Հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայությունների աշխատանքները։
Լ․ Ազիզյանը ներկայացրել է Էդգար Միսակյանի անցած աշխատանքային ուղին, շնորհավորել: