19/05/2022
Այսօր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը հյուրընկալել է «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Զինկեին, ծրագրի տեղական ներկայացուցիչ Վահագն Տոնոյանին, լաբորատոր աշխատանքների թեմատիկ ղեկավար Ֆիլիպ Հոհենբլումին և մակերևութային ջրերի ղեկավար Դանիել Տրաուներին:
Հանդիպման հիմնական նպատակն էր ծրագրի մեկնարկային փուլում քննարկել Հայաստանում պլանավորվող միջոցառումները, մասնավորապես` լաբորատորիայի կարողությունների զարգացման և հավատարմագրման, մակերևութային ջրերի մոնիթորինգի համակարգի հզորացման հարցերը:
Արդյունավետ քննարկումներից հետո հյուրընկալվող պատվիրակությունը ՇՄՆ փոխնախարար տկն. Գայանե Գաբրիելյանի հետ համատեղ այցելեց «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակում կատարված լաբորատոր կարողությունների զարգացման արդյունքներին:
Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին, որ համագործակցության արդյունքում ապագայում ավելի մեծ ձեռքբերումներ կգրանցվեն:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |