AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հերթական ճանաչողական այցը

19/05/2022

Մայիսի 17-ին Երևանի աերոլոգիական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Երևանի Գուրգեն Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոցի 5ա դասարանի աշակերտներին։ Այցի ընթացքում երեխաներին ներկայացվեց օդերևութաբանի մասնագիտության կարևորությունը, ցուցադրվեցին կայանում առկա գործիք-սարքավորումները` հողի և օդի ջերմաչափերը , քամու ուղղության և արագության չափիչ սարքերը, տեղումնաչափը, ինչպես նաև զոնդի բացթողնման գործընթացը։ 
Այնուհետև ներկայացվեց, որ գործիք֊սարքավորումներից ստացված տվյալները հատուկ ծածկագրված տեսքով հաղորդվում են համապատասխան մասնագետներին. վերջիններս էլ մի շարք այլ տվյալների համադրման արդյունքում իրականացնում են եղանակի կանխատեսում։  
2021-2022թթ․ ուսումնական տարվա ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել է թվով 12 հանրակրթական դպրոցի աշակերտների․ 11 դպրոց՝ Երևանի աերոլոգիական կայան, 1 դպրոց՝ Վանաձորի օդերևութաբանական կայան։ 
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին: