AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիան հյուրընկալել էր Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին

23/04/2024

Ապրիլի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիան հյուրընկալել էր Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին: Աշակերտների կողմից իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակներում նրանք արդեն իսկ ուսումնասիրել էին Երկիր մոլորակի պահպանությանը, շրջակա միջավայրի բաղադրիչները, դրանց վրա մարդկածին դրական և բասացական ազդեցության մասին տեղեկատվությունը: 
Լաբորատորիայում աշակերտները ծանոթացել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի մոնիթորինգի գործընթացներին, լաբորատոր փորձազննության ընթացքին և արդյունքների հրապարակմանը: 
Երեխաների  հարցերը բամազան էին՝ կապված շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտվածության, աղտոտման աղբյուրների ու դրա որակի բարելավմանն ուղղված միջոցառումների հետ, իսկ լաբորատոր տարբեր սենյակներում՝ լաբորատոր անալիզների ընթացքի ու սարքավորումների աշխատանքների հետ կապված: 
Կենտրոնական լաբորատորիայի մասնագետները մեծ սիրով ու ոգևորությամբ պատասխանել են աշակերտների բոլոր հարցերին, փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը՝ նպատակ ունենալով էլ ավելի շեշտել էկոկրթության կարևորությունն ու հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ՝ սիրել, պահպանել ու փրկել իրենց Երկիր մոլորակը: