18/04/2024
Ապրիլի 15-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան ուսումնաճանաչողական այցի շրջանակներում հյուընկալել էր Երևանի Գր. Բաղյանի անվան N141 հիմնական դպրոցի աշակերտներին։
Այցի նպատակն էր ծանոթանալ ջրային ռեսուրսների նմուշառման ընթացակարգերին և լաբորատոր անալիզների սարքավորումներին։
Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվել է ջրային ռեսուրսների որակի մոնիթորինգի կարևորությունը, ջրի նմուշառման, տեղափոխման գործընթացները, ցույց է տրվել լաբորատոր հետազոտությունների ընթացքը՝ ջրի որակի դասի հետագա գնահատման համար:
Աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել և գնացել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ գիտելիքների հավելյալ պաշարներով։