26/03/2024
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում»․ այս խորագրով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Օդերևութաբանության համաշխարհային օրվա և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ ոլորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպել էր նկարչական մրցույթ։
Ստեղծագործական մրցույթն ամփոփվեց մարտի 25-ին՝ մեծ հանդիսավորությամբ։ Ամենաշատ հավանում ստացած 4 նկարների հեղինակներին՝ մասնագիտական օրերին նվիրված նիստի ժամանակ պարգևատրեցին ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Մրցույթի շրջանակներում տասնյակ երեխաներ ներկայացրել էին «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» խորագրով նկարներ։
Մրցույթի պահանջներին համապատասխան ամենաշատ հավանում ստացած 4 նկարի հեղինակները ճանաչվեցին հաղթող:
Մրցանակների արժանացած փոքրիկ նկարիչներն են՝
Հաղթող մասնակիցները ստանացան նաև փոքրիկ հուշանվերներ և ՄԱԶԾ կողմից տրամադրված կլիմայական արկղիկներ, ինչը անշուշտ կհարստացնի մեր ապագա սերնդի գիտելիքները՝ կլիմայական հիմնահարցերի վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին հետաքրքրության, ակտիվության և յուրօրինակ նկարների համար: