AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Միջնաժամկետ եղանակային կանխատեսումների եվրոպական կենտրոնի արհեստական բանականության և ինտեգրված կանխատեսման համակարգի թիմն ունի երկու նորություն

05/03/2024

Փետրվարի 21-ին թարմացվել է արհեստական բանականության և ինտեգրված կանխատեսման համակարգի տարբերակը (AIFS v0.2.1)։ Հիմնական հավելումը վերաբերվում է գումարային և կոնվեկտիվ տեղումների քանակի տվյալներին։
Նկարներում ներկայացված է տեղումների կանխատեսումները արհեստական բանականության մեթոդով (AIFS v0.2.1) և IFS գլոբալ մոդելով։ Ներկայացված է 2022 թվականի օրական տեղումների քանակի կանխատեսումների արդարացման գնահատումը հյուսիսային կիսագնդում և արևադարձային լայնություններում: Կանխատեսումները գնահատվել են «SEEPS» ցուցանիշով, որի բարձր արժեքները (1-ին մոտ) ցույց են տալիս ավելի ճշգրիտ կանխատեսումներ: Ինչպես երևում է գրաֆիկից, հյուսիսային կիսագնդում IFS մոդելը ավելի լավ է կանխատեսում տեղումները առաջին 4 օրվա ընթացքում, իսկ 6 օր և ավելի երկար վաղօրոքության կանխատեսումների դեպքում արհեստական բանականությունը, գերազանցում է մոդելին։ Արևադարձային շրջաններում կանխատեսումների հուսալիությունը ընդհանուր առմամբ ցածր է, սակայն արհեստական բանականությունը գերազանցում է IFS մոդելին:
Երկրորդ նորությունն այն է, որ փետրվարի 28-ին Միջնաժամկետ եղանակային կանխատեսումների եվրոպական կենտրոնը ընդլայնեց աշխարհին տրամադրվող բաց տվյալները: Սա նշանակում է IFS մոդելի տարածական լուծաչափի բարելավում, սակայն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում արհեսատական բանականության մոդելի կանխատեսումները, որոնք տրամադրվում են օրական 4 անգամ և իրենից ներկայացմում են գլոբալ ցանցային տվյալներ0.25° լուծաչափով:
Տես ավելին՝ https://www.ecmwf.int/en/about/media-centre/aifs-blog/