AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Սեպտեմբեր 19-20-ը «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում: Վերապատրաստումն իրականացնում էր ավստրիական «Հիդրոէկոլոգիա» կազմակերպության ջրային էկոլոգիայի և լանդշաֆտների պլանավորման տեխնիկական գրասենյակի ներկայացուցիչ Դաշա Հլուբնիկովան: Հայաստանից վերապատրաստմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի 10 ներկայացուցիչներ: