AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ ջրի նմուշներում քլորօրգանական ինսեկտիցիդների և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների վերաբերյալ լաբորատոր դասընթաց։ 
Դասընթացն անցկացնում էր Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության ներկայացուցիչ Թոմաս Ռեմեշը։
Վերապատրաստմանը մասնակցում էին նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի աշխատակիցները։
Դասընթացի նպատակն էր զարգացնել երկրների կարողությունները իրականացնելու Եվրոպական Միության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգ։ Քլորօրգանական ինսեկտիցիդները և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները հանդիսանում եմ առաջնային վտանգավոր նյութեր և համաձայն ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի` մակերևութային և ստորերկրյա ջրերի քիմիական կարգավիճակի գնահատման պարտադիր ցուցանիշներ։  
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են GC-MS-MS գազային քրոմատոգրաֆ սարքի աշխատանքային սկզբունքներին, նմուշապատրաստման, ստանդարտ լուծույթների, ներքին ստանդարտների, սուրոգատ լուծույթների հետ աշխատելու սկզբունքներին, իրականացրել նմուշներում քլորօրգանական ինսեկտիցիդների և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների փորձնական անալիզներ։