AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։ Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։ 
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.4մգ/լ, հատակմերձ շերտում (30մ)՝ 3.2մգ/լ։ Փոքր Սևանի մակերևութային շերտում լուծված թթվածնի պարունակությունը դիտվել է 7.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 3․3մգ/լ։ Ինչպես երևում է մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։
Թափանցիկությունը Մեծ Սևանում կազմում է 2․8մ, Փոքր Սևանում՝ 2մ (ըստ Սեկի սկավառակի, մ):
Հ.Գ. Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվում է SevaMod2 ծրագրի շրջանականերում ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործընկերների հետ համատեղ:



 


 


 

 

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի ՇՄԱԳ-ի փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ

07/09/2023