AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Անվտանգ լեռնային տուրիզմի համար բնական աղետների ռիսկի գնահատում, նույնականացում և քարտեզագրում» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է ՊՈԱԿ-ի աշխատակիցը

30/08/2023

Օգոստոսի 20-28-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակից Գոռ Խաչատրյանը Վրաստանի Հանրապետությունում (Օզուրգեթ քաղաք) մասնակցել է «Անվտանգ լեռնային տուրիզմի համար բնական աղետների ռիսկի գնահատում, նույնականացում և քարտեզագրում» խորագիրը կրող ամառային դպրոցի դասընթացներին, որոնք իրականացվել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ «Հարավային Կովկասում կլիմայի հարմարվողականության կարողությունների հզորացում» (SCAC) ծրագրի շրջանակներում:
Դասընթացների նպատակն էր ուսանողներին տալ գիտելիքներ լեռնային աղետների, ռիսկերի և դրանց պատճառների բացահայտման և գնահատման վերաբերյալ:
Ուսանողները ծանոթացել են GIS ծրագրին և ծրագրային գործիքներին, տվյալների հիման վրա տարածքների ռիսկային գոտիների բացահայտման գործընթացին, ստացել են ընդհանուր տեղեկություններ ցանցային համագործակցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, զբոսաշրջության զարգացման, ռեսուրսների հասանելիության մասին: Ուսանողներին ներկայացվել են նաև աղետների ռիսկերի քարտեզագրման հիմնական հմտություններ, աղետների ռիսկի կառավարման սկզբունքները և այս գիտելիքների ինտեգրումը անվտանգ լեռնային զբոսաշրջության պահանջներին:
Դասընթացներն իրականացվել են տարբեր ձևաչափերի համադրությամբ՝ դասախոսություններ, դաշտային և գործնական աշխատանքներ։
Դասընթացների ավարտին դասախոսական կազմը իրականացրել է թիմային նախագծերի գնահատում և որպես վերջնական արդյունք՝ լեռնային երկրների բնական վտանգավոր երևույթների ռիսկերի քարտեզագրում:



«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023