22/05/2023
Մայիսի 17-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Երևանի պետական տարածաշրջանային քոլեջի ուսանողները, որոնք ապագա տեխնոլոգներ և բնապահպաններ են։
Նրանք ծանոթացել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև լաբորատոր և դաշտային հետազոտական սարքերի աշխատանքի սկզբունքներին:
ՇՄՆ «ՀՄԿ » ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին՝ նպաստելով աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |