AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մայիսի 2-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության մասնագետների կողմից կազմակերպած ֆիտոբենթոսի վերաբերյալ առցանց դասընթացին

03/05/2023

Մայիսի 2-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության և մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի աշխատակիցները մասնակցեցին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության մասնագետների կողմից կազմակերպած ֆիտոբենթոսի վերաբերյալ առցանց դասընթացին։
Դասընթացի նպատակն էր զարգացնել մակերևութային ջրերի էկոլոգիական վիճակի՝ ըստ դիատոմների գնահատման կարողությունները, ինչը բխում է ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջներից:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան դիատոմների նմուշառման և նմուշապատրաստման եվրոպական ստանդարտի հրահանգներին, համապատասխան տեխնիկաներին:
Քննարկվեցին հետագա վերապատրաստման թեմաները, առաջարկվեց հաջորդ դասընթացն անցկացնել դիատոմների տեսակների իդենտիֆիկացման և ըստ դիատոմների էկոլոգիական վիճակի գնահատման մեթոդների վերաբերյալ։
Ներկայումս ՀՀ-ում մակերևութային ջրերի էկոլոգիական վիճակի գնահատումն իրականացվում է ըստ մակրոանողնաշարավորների: 

 

Ավելին պատկերասրահում