26.11.2021թ. «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն:
«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն: Դրա նպատակն է երիտասարդներին ներգրավել ջրի վերաբերյալ որոշումների կայացմանը:
26.11.2021թ. Նոյեմբերի 24-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը և Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Փանոսյանը մասնակցել են «ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառմանը»։
«Հորիզոն Եվրոպան» աջակցում է է հետազոտողներին և նորարարներին իրենց գաղափարների զարգացման և կյանքի կոչման գործում: «Հորիզոն Եվրոպան» հաջորդում է «Հորիզոն 2020»-ին, որը ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր էր 2014 -2020 թվականների համար։
26.11.2021թ. Հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (ԳԱՏՕ) կողմից մշակված «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդաբանությունը»:
Մեթոդաբանության համաձայն ինքնամաքրման գործակիցը կախված է հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական բաղադրիչներից։ Գետերի ինքնամաքրման ընդունակության որոշման համար որպես պիլոտային գետավազան ընտրվել է Քասախի գետավազանը։ Հիդրոքիմիական ուսումնասիրության նպատակով Քասախ, Գեղարոտ, Հալվար գետերից վերցվել է ջրի 8 փորձանմուշ:
25.11.2021թ. Նոյեմբերի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի հերթական` 13-րդ աշխատանքային հանդիպումը՝ առցանց ձևաչափով։
Նստաշրջանի ընթացքում ներկայացվեցին RIMES-ի կողմից 2020-2021թթ․ իրականացված, ինչպես նաև իրականացման փուլում գտնվող ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին հաջորդ տասնամյակում (2021-2030) նախատեսված RIMES-ի գործունեության տեսլականը և ներկայացվեցին բնական աղետներին պատրաստվածության, դրանց արձագանքման և մեղմման լավագույն փորձերը:
22.11.2021թ. ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը նոյեմբերի 19-ին առցանց դասընթացներ անցկացրեց Վանաձորի և Հարթագյուղի դպրոցների աշակերտների համար
22.11.2021թ. Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը:
19.11.2021թ. Այսօր առցանց ձևաչափով մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարածաշրջանային ասոցիացիայի 18-րդ նիստի երկրորդ հատվածի (RA VI-18 phase 2) աշխատանքները։
18.11.2021թ. Դեբեդ գետի ջրի որակը Այրում գյուղից վերև և սահմանի մոտ հատվածներում հոկտեմբեր ամսին գնահատվել է 5-րդ դաս («վատ» որակ)։
11.11.2021թ. Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է
Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր:
11.11.2021թ. Երեկ երեկոյան ժամերին և այսօր գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել է ձյուն
10.11.2021թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՞Ն
Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
10.11.2021թ.Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։
10.11.2021թ. Մեկ միլիարդ մարդ կկանգնի ջերմային սթրեսի վտանգի առաջ 2°C բարձրացման պատճառով
Ըստ #COP26 -ում հրապարակված Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից կատարված նոր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ ջերմային սթրեսից (ջերմության և խոնավության պոտենցիալ մահացու համակցությունից) տուժած մարդկանց թիվը կարող է աճել մոտ 15 անգամ, եթե աշխարհում ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակին 2°C -ով։