AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տեղի ունեցավ RIMES ծրագրի հերթական` 13-րդ աշխատանքային հանդիպումը

25/11/2021

Նոյեմբերի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի հերթական` 13-րդ աշխատանքային հանդիպումը՝ առցանց ձևաչափով։
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին RIMES-ի անդամ և համագործակցող 35 երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ղեկավարներ և մասնագետներ, ինչպես նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ), Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF), ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (UNESCAP), Համաշխարհային բանկի (WB), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), Ասիական զարգացման բանկի (ADB), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչներ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։

Նստաշրջանի ընթացքում ներկայացվեցին RIMES-ի կողմից 2020-2021թթ․ իրականացված, ինչպես նաև իրականացման փուլում գտնվող  ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին հաջորդ տասնամյակում (2021-2030) նախատեսված RIMES-ի  գործունեության տեսլականը և ներկայացվեցին բնական աղետներին պատրաստվածության, դրանց արձագանքման և մեղմման լավագույն փորձերը: Քննարկվեց RIMES-ECMWF Տարածաշրջանային տվյալների փոխանակման հարթակի ստեղծման հարցը, ՀՕԿ-ի և RIMES-ի կողմից 2021-2025թթ․ համար համատեղ մշակված Ռազմավարության և Գործողությունների պլանը (JASP) ։
Արծարծվեցին նաև ռիսկերի կառավարման և  վաղ նախազգուշացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցեր, կլիմայի փոփոխության գործընթացների, աղետների ռիսկերի նվազեցման, համագործակցող երկրների կողմից ներկայացված նախագծերիի առաջարկությունները։
Նիստին ելույթով հանդես եկավ նաև ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․Ազիզյանը՝ ներկայացնելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը և RIMES-ի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։ Իր խոսքում Լ․Ազիզյանը բարձր գնահատեց Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի (ECMWF) և RIMES-ի արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել վերոհիշյալ համագործակցության շրջանակում տվյալների փոխանակաման գործընթացին՝ բաձր արդյունավետությամբ լուծումներ երաշխավորող կանխատեսումների տվյալների ստացման ակնկալիքով: