AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային գործակալություն (Umweltbundesamt – UBA)

08/04/2022

Մարտ 30-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ, այցելեց Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային գործակալություն (Umweltbundesamt – UBA), որը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսաու քաղաքում:
Գերմանիայի Շրջակա միջավայրի գործակալության նախագահ դոկտոր, պրոֆեսոր Դիրկ Մեսները ջերմորեն ընդունեց հայաստանյան պատվիրակությանը՝ իր ողջունի խոսքում ներկայացնելով Շրջակա միջավայրի գործակալության կառուցվածքը, գործառույթները և գործունեության ոլորտները:
Գերմանիայի Շրջակա միջավայրի գործակալությունը Շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության իրավասության ներքո գտնվող գիտական բնապահպանական մարմինն է, որը պատասխանատու է ամենատարբեր թեմաների համար:
ՇՄԳ-ի գլխավոր առաքելությունը բնապահպանական ռիսկերի և սպառնալիքների վաղ հայտնաբերումն է՝ դրանց գնահատելու և ժամանակին դրանց համար կենսունակ լուծումներ գտնելու համար:
Այն իրականացնում են ինչպես հետազոտություններ կատարելով սեփական լաբորատորիաներում և այնպես էլ հետազոտություններ պատվիրելով գերմանական և արտասահմանյան գիտական հաստատություններին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին.
🔰 Շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, համապատասխան փոխհարաբերությունների ուսումնասիրման և տեղեկատվության տրամադրման, քաղաքականությանը աջակցող խորհրդատվության տրամադրման մեխանիզմները
🔰 Օդի որակի մոնիթորինգի իրականացումը Գերմանիայում: Օդի դիրեկտիվի կիրառությունը և օդի որակի գնահատման, տվյալների փոխանակման, հրապարակման, ցուցադրման հարցերը: Ներկայացվեց նաև օդի որակի գերմանական հավելվածը, ծրագրային մշակումների խնդիրները:
🔰 Շրջակա միջավայրի դաշնային գործակալության ներքին ջրերի վարչության պետ դոկտոր Վ. Մոհապտը մանրամասն ներկայացրեց Գերմանիայում ջրային ռեսուրսների կառավարման, ջրօգտագործման, խմելու ջրի մատակարարման, ջրային ենթակառուցվածքների, ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն ջրի կարգավիճակի գնահատման, Գերմանիայում ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակի մասին, ջրի վրա ճնշումների, պլանավորված միջոցառումների, մոնիթորինգի ցանցի  մասին:

Ներկայացվեց Շրջակա միջավայրի պահպանության խորհրդատվական աջակցության ծրագրերը՝ Արևելյան և Միջին Եվրոպայում, Կովկասում այդ թվում նաև Հայաստանում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև ԵՄ այլ հարևան երկրներում:
Ներկայացվեցին նաև Գերմանիայի Շրջակա միջավայրի դաշնային գործակալության կողմից Հայաստանում իրականացված և իրականացման փուլում գտնվող խորհրդատվական ծրագրերը:
Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները և ոլորտները:

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025