AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի Երևանի լաբորատորայի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք

24/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    կազմակերպության մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետին ներկայացնել լաբորատոր աշխատանքների արդյունքների ընդհանրացումը և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները;
•    լաբորատոր լիազորությունների սահմաններում նախապատրասնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
•    հետևում է տնօրինության կողմից սահմանված և հաստատված աշխատանքային կարգ ու կանոնին;
•    պահպանում է կազմակերպության կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը;
•    պահպանում է կազմակերպության կողմից հաստատված հակահրդեհային և անվտանգության կանոնները;
•    իրականացում է կազմակերպության կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի, գործադիր մարմնի հրահանգների, սահմանված կարգերի, հանձնարարականների, ցուցումների հիման վրա համապատասխան աշխատանքները;
•    անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում լաբորատոր գործունեությունը բարելավելու և զարգացնելու ուղղությամբ;
•    իր գործունեության ընթացքում ղեկավարվում է լաբորատոր ստանդարտ գործառնական ընթացակարգերով և որակի համակարգի փաստաթղթերով։

  Սահմանված պահանջներ՝

•    ունի քիմիայի, կենսաքիմիայի կամ քիմիական տեխնոլոգիայի բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ;
•    ունի համակարգչային գիտելիքներ;
•    տիրապետում է օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն);
•    տիրապետում է լաբորատոր սարքերի շահագործմանը և մեթոդաբանությանը;
•    ունի ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն;
•    ունի միջանձնային, հաղորդակցման և թիմում աշխատելու բավարար հմտություններ;
•    ունի աշխատանքային ժամանակի պատշաճ կառավարման կարողություն;
•    ունի լավ գիտական դատողություն:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի Երևանի լաբորատորայի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք ։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: