AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար»-ի թափուր հաստիք

24/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 240000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    տնօրենին ներկայացնել բաժնի աշխատանքների արդյունքների ընդհանրացնումը և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները:
•    իր պարտականությունների շրջանակներում այցելել ինքնուրույն կառուցվածքային ստորոբաժանումներ:
•    ներկայացնել տնօրենին առաջարկություններ բաժնի աշխատողներին ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի  ենթարկելու վերաբերյալ:
•    իրականացնում է բաժնի աշխատանքների կազմակերպումը, ծրագրումը, համակարգումը, ղեկավարումը,  տալիս է հանձնարարականներ  բաժնի աշխատակիցներին և վերահսկում  դրանց ժամանակին, պատշաճ և որակով կատարմանը:
•    ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:  
•    ապահովում է տնօրենի  կողմից  ստորագրված  հրամանների հաշվառումը և պահպանումը.
•    ապահովում է տնօրենի կողմից հաստատված բաժնի աշխատանքային ծրագրերի ժամանակին և որակով կատարումը:
•    ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ  բաժնի գործունեությունը բարելավելու և  զարգացնելու ուղղությամբ:
•    Կրում է պատասխանատվություն իր գործառույթների ապահովման, օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվության, իր մեղքով Կազմակերպությանը պատճառված վնասի համար։

  Սահմանված պահանջներ՝

•    ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա ոլորտային աշխատանքային ստաժ. 
•    ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,  ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
•    անթերի տիրապետում է հայոց լեզվին.
•    ունի համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցից օգտվելու կարողություն.
•    ունի էթիկայի կանոնների տիրապետում և ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար» ։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: