11/02/2022
Անառարկելի է այն հանգամանքը, որ գիտական գործունեության մեջ կանանց և աղջիկների ներգրավածությունը մեզ ևս մեկ քայլով մոտեցնում է կայուն զարգացման նպատակներին։
Այս տարի տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք կարող են իրացնել իրենց իրական ներուժը․ այդպիսով գիտական միջավայրը կհամալրվի առաջատար կին գիտնականներով և նորարարներով, ովքեր իրենց ներդրումը կունենան կայուն ապագա կերտելու գործում։
Այս տարվա տվյալներով «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից 370-ը (մոտավորապես 54%-ը) կանայք և աղջիկներ են, որոնցից 191-ն ունեն բարձրագույն կրթություն, իսկ 5-ը հանդիսանում են գիտությունների թեկնածու։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ սիրով շնորհավորում է գիտական, գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող բոլոր կանանց և աղջիկներին, մաղթում մասնագիտական հաջողություններ։