AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սառույցի զանգվածի և բարձրության փոփոխությունն ըստ Արկտիկայի կլիմայի և սառույցների մոնիթորինգի կայքի հրապարակած նյութի

11/02/2022

Քարտեզից և գրաֆիկից երևում է, թե ինչպես է սառույցի զանգվածը ավելանում, երբ դիտվում են տեղումներ, և թե այդ զանգվածի որքան մասն է կրճատվում՝ ձյան և սառույցի հալվելու կամ սառցաբեկորների պոկվելու հետևանքով:
Այս զանգվածային փոփոխությունների տարբերությունը սառցադաշտային տարվա ընթացքում (սեպտեմբեր-օգոստոս) կոչվում է Գրենլանդիայի սառցե շերտի ընդհանուր զանգվածային հաշվեկշիռ։
Քարտեզը ցույց է տալիս սառցե զանգվածի վերջին փոփոխությունները, որոնք ստացվել են GRACE և GRACE-FO արբանյակների տվյալներից:
Գրաֆիկը ցույց է տալիս սառցե զանգվածի ամսական փոփոխությունները, որը չափվում է գիգատոններով, Gt (1 Gt-ը 1 միլիարդ տոննա կամ 1 կմ³ ջուր է):
Գրաֆիկի ձախ առանցքը ցույց է տալիս, թե ինչպես է սառցե զանգվածի կորուստը համապատասխանում ծովի մակարդակի բարձրացմանը: 100 Gt-ը համապատասխանում է 0,28 մմ ծովի մակարդակի բարձրացմանը:
Այս տվյալները ցույց են տալիս, որ սառույցի կորուստի մեծ մասը տեղի է ունենում սառցադաշտերի եզրային շրջաններից, և կա սառցե մակերևույթից հալվելու մեծ աստիճան։
Սառցե շերտի կենտրոնական հատվածում GRACE արբանյակները ցույց են տալիս, որ սառույցի զանգվածի փոքր աճ կա, որը պայմանավորված է տեղումների փոքր աճով:
Բոլոր փոփոխությունները տրված են 2002 թվականի ապրիլի համեմատ:
Այս տվյալների հիման վրա կարելի է տեսնել, որ 2003-2011 թվականներին Գրենլանդիայի սառցե շերտը կորցրել է տարեկան 234 կմ³ ջուր, ինչը համապատասխանում է ծովի մակարդակի միջին բարձրացմանը՝ տարեկան 0,65 մմ-ով: