AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 24-ին և 25-ին կայացավ AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթը, որն իրականացվեց ICARE-Armenia հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում

10/01/2022

Առաջին փուլի 43 թիմերից լավագույն 15-ն անցան ինկուբացիոն երկրորդ փուլ։
Երկրորդ փուլ անցած նախագծերից էր նաև EcoIntAgro նախագիծը, որն ագրոէկոլոգիական լուծումներով գյուղատնտեսական էտալոնային համակարգ է, ինչը վերահսկվում և կառավարվում է ինտեգրված տեխնոլոգիական լուծումներով:
Նախագիծը ներկայացնող թիմի անդամներից են «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Վարդան Քառյանը և Ռաֆայել Կոստանյանը։
Մաղթում ենք թիմի անդամներին հաջողություն: