AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողնե

22/12/2021

Այցելության նպատակն էր ծանոթանալու մթնոլորտային օդի որակին, օդի նմուշառմանը և լաբորատոր հետազոտության մեթոդներին։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև մակերևութային ջրերի և հողերի նմուշառումների, դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդներին և սարքերի աշխատանքի սկզբունքներին: ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին` իր նպաստը բերելով ուսանողների մասնագիտական կարողությունների աճին և զարգացմանը։