AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

26/10/2021

26.10.2021թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերն և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։ Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։ Այս պահի դրությամբ տեղումները շրջանների մեծ մասում դադարել են, ձյուն է տեղում միայն Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտում։ Կեսօրից հետո տեղումները կդադարեն նաև Սյունիքում։ Օդի ջերմաստիճանն անցած գիշեր հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 4-7 աստիճանով։ Առաջիկա գիշերվա ընթացքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով, սակայն առաջիկա 3 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։