AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ

28/07/2021

Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են  Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։
Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ճնշման և քամու փոփոխությունները հանգեցրին նրան, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը նորմայից զգալի բարձրացավ։ Այս պրոցեսի արդյունքում ձևավորվեց օվկիանոսային տաք ջերմային ալիք, որը զգալի ներգործեց տարածաշրջանի ծովային  և ցամաքային եղանակի վրա։

Օվկիանոսային (ծովային) տաք ալիքը շատ նման է մթնոլորտային տաք ալիքին, ինչը մարդկանց մոտ ասոցացվում է շատ տաք կամ չափազանց տաք եղանակի հետ։ Օվկիանոսի ջերմաստիճանը կարող է բարձրանալ նաև մթնոլորտային ճնշման և քամու բնույթի փոփոխության հետ կապված։
«Օվկիանոսային տաք ալիքներ» արտահայտությունը առավել հաճախ հանդիպում է ծովային տաք ալիքներ անվամբ։ Ծովային  տաք ալիքները որոշվում են, երբ տևական ժամանակահատվածի ընթացքում դիտվում է  նորմայից բարձր ջերմաստիճան։ Այդ տաք ջերմային ալիքները կարող են զգալի ազդեցություն ունենալ ծովային էկոհամակարգի և սննդի արդյունաբերության վրա։

Ներկայումս տաք ջերմային հզոր ալիք է ձևավորվում Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, որը առավելապես տարածվում է արևելաասիական մերձափնյա շրջաններից մինչև Հյուսիսային Ամերիկայի մերձափնյա շրջանները։ Տաք ջերմային ալիքի խիստ արտահայտված անոմալիաների երկու տարբեր փուլեր կարելի է տեսնել մայիս և հունիս ամիսների վերջին, որոնք շարունակվում են մինչև հուլիս։

Ջերմաստիճանային անոմալիաների վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ ջերմային խիստ արտահայտված անոմալիաները ներկայումս տարածվում են Խաղաղ օվկիանոսի ամբողջ հյուսիսային հատվածում և ձգվում մինչև Արևելյան Ասիա։
Մանրամասն տես՝ https://www.severe-weather.eu/.../north-pacific-ocean.../...

Ավելացնենք, որ  այս ժամանակահատվածում Հայաստանում նույնպես խիստ արտահայտված էր տաք ալիքը՝ գրանցվել է տաք ալիքով օրերի կտրուկ աճ։
Տաք ալիք դիտվել է ապրիլի 9-ին, 10-ին, 17-30-ը, մայիսի 13-24-ը և 28-31-ը։
Հունիսին ալիքը շարունակվեց էլ ավելի բարձր ինտենսիվությամբ ու տևականությամբ։  
2021թ․աչքի ընկավ տաք ալիքների տևականությամբ և ինտենսիվությամբ։