AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխություն և կլիմայական ռիսկեր

19/07/2021

։

2021թ.-ն աչքի է ընկնում ջերմաստիճանային բացառապես դրական անոմալիաներով։  Առանձնապես տաք էին ապրիլ, մայիս և հունիս ամիսները՝ երեք ամիս անընդմեջ միջին ամսական ջերմաստիճանի շեղումը նորմայից եղել է դիտարկումների պատմության մեջ առավելագույնը։  2021 թ.-ի ապրիլը, մայիսը և հունիսը եղել են ամենատաքը՝ սկսած 1935թ.-ից շեղումը կազմել է համապատասխանաբար 4.0ºC , 2․9ºC և 4․3ºC:
Հունիսն աչքի ընկավ չորությամբ։ Տեղումների քանակը կազմել է բազմամյա նորմայի 27 տոկոսը։ Սկսած 1935 թ.-ից նման չոր հունիս չի դիտվել։
Արարատյան դաշտի և Սյունիքի ցածրադիր շրջաններում ընդհանրապես անձրև չի գրանցվել։
Երևանում հունիս ամսվա միջին ջերմաստիճանը եղել է 27 աստիճան, նորման 22․6 աստիճան է, իսկ շեղումը նորմայից կազմում է +4․4 աստիճան։ Առավելագույն ջերմաստիճանը դիտվել է հունիսի 24-ին՝ 41.1 աստիճան, որը գերազանցում է երբևէ գրանցված բացարձակ առավելագույն արժեքը (39.8 աստիճան, 2018թ․)։
Նվազագույնը ջերմաստիճանը դիտվել է հունիսի 6-ին և կազմել` 10 աստիճան։
Հունիսին դիտվել է ընդամենը 1․3մմ անձրև, տեղումների քանակը կազմել է նորմայի (24մմ) 5 տոկոսը։