AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը

25/06/2021

Այսօր՝ հունիսի 25-ին, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ավարտեցին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի իրականացման շրջանակում իրականացված «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմնարար սկզբունքները» վերապատրաստման դասընթացը։
ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի գործընկերներին շարունակական համագործակցության և դասընթացավար Արամ Գևորգյանին՝ վերապատրաստման դասընթացը արդյունավետ վարելու համար։
Շնորհավորելով աշխատակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ` ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի Ազգային հարմարվողականության պլանի իրականացման և մոնիթորինգի թիմ լիդեր Նաիրա Ասլանյանը մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր։