AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ

16/06/2021


Հունիսի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ։
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը ներկայացրեց ՊՈԱԿ-ի գործառույթները։ Լ․ Ազիզյանը հատկապես կարևորեց ռադիոլոկացիոն համակարգի ձեռքբերումը, որն անհրաժեշտ է աղետների կանխարգելման նպատակով վաղ նախազգուշացման համակարգի արդիականացման համար։
Ռուզան Խոջիկյանն իր հերթին ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գործառույթները և մեր տարածաշրջանում JICA-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները։  
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները, նախանշվեցին գերակա առաջնահերթությունները։
Քննարկվեց նաև JICA կրթական ծրագրերի շրջանակներում ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: