AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Կարինե Մուրադյանին շնորհվել է հանրային հատվածի որակավորված հաշվապահի վկայական

07/06/2021

Այն շնորհվել է ՀՀ ֆինանսների նախարարի 2019թ.-ի սեպտեմբերի 3-ի N 487-Ն հրամանով հաստատված հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգի 19-րդ կետի և հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 26-ի N 13 եզրակացության հիման վրա, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջն այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ: