AM RU EN

ԼՈՒՐԵՐ

IG3IS-ի «Շահագրգիռ կողմերի խորհրդատվություն. hողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն, անտառային տնտեսություն» թեմայով քննարկում

14/04/2021

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապրիլի 13-ին մասնակցեցին IG3IS-ի (Ջերմոցային գազերի ինտեգրված, գլոբալ, տեղեկատվական համակարգ) «Շահագրգիռ կողմերի խորհրդատվություն. hողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն, անտառային տնտեսություն» թեմայով քննարկմանը:
IG3IS-ը մոդելավորմամբ և վերլուծությամբ համատեղում է մթնոլորտային օդում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի չափումները մարդկային գործունեության տվյալների հետ՝ օգնելով որոշումներ կայացնողներին ավելի նպատակային գործողություններ ձեռնարկելու՝ ջերմոցային գազերի արտանետումները և աղտոտիչները նվազեցնելու համար, որոնք վատացնում են օդի որակը: Իսկ ածխածնի չեզոքացման համար պայքարում կարևոր է, որ մեղմացնող քաղաքականությունն ու ներդրումները արդյունավետորեն նվազեցնեն արտանետումները, հետևաբար, մոնիթորինգը անփոխարինելի քայլ է ոչ միայն մեղմացնող գործողությունների հաջողությունը երաշխավորելու, այլ նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ակտիվ ֆինանսավորումն ապահովելու համար:
Այս հանդիպումը խորհրդատվությունների շարքի երկրորդ մասն էր, որը մեկ հարթակում միավորեց ոչ միայն պետական սեկտորի ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին, այլ նաև ոլորտով մտահոգ գիտնականներին և քաղհասարակությանը։
Քննարկվեց, թե ինչպես կարելի է տարբեր երկրներում և քաղաքներում ընդլայնել IG3IS-ի ոլորտային շրջանակը։
📍 Հանդիպման պանելային քննարկմանը ելույթով հանդես եկավ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում «Հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության և անտառային տնտեսության (LULUCF)» հետ կապված առաջացած արտանետումների տվյալների առկայության և դիտարկումների վրա հիմնված մեթոդներով տեղեկատվության համալրման հնարավորությունների մասին:
IG3IS ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://ig3is.wmo.int/en :

 

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025