AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետի թափուր հաստիք

13/08/2025

Աշխատանքային պայմաններ՝  մշտական
Աշխատանքի վայրը՝  ք. Երևան, Պ․ Սևակի 5/2
Հաստիքային աշխատավարձը՝ նախնական 169000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝  09:00-18:00

Սահմանված պահանջներ՝

  • Քիմիայի, կենսաքիմիայի կամ քիմիական տեխնոլոգիայի բարձրագույն կրթություն;
  • Համակարգչային գիտելիքներ;
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է (անգլերեն, ռուսերեն);
  • Լաբորատոր սարքերի շահագործման և մեթոդաբանության կարողություն;
  • Ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն;
  • Միջանձնային, հաղորդակցման և թիմում աշխատելու բավարար հմտություններ։

Պարտականություններ՝

  • իրականացնում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների տրամաչափարկում և սպասարկում;
  • շահագործում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերը/սարքավորումները;
  • տիրապետում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործման համար կիրառելի համապատասխան մեթոդներին;
  • իրականացնում է ջրի նմուշների նմուշապատրաստում
  • իրականացնում է ջրի մնմուշներում համապատասխան ֆիզիկաքիմիական պարամետրերի որոշում;
  • իրականացնում է անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետին;
  • տարվա համար կազմում է նախատեսած անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի ցանկ և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետին;
  • պահպանում և պատշաճ կերպով օգտագործում է ծառայության պետից ընդունած գույքը, սարքեր/սարքավորումները։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին  անձամբ՝ անձնագրով /հասցե ք. Երևան, Չարենցի 46/ կամ էլեկտրոնային տարբերակով` ուղարկելով hmc@env.am էլեկտրոնային հասցեին վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետ:

  • Ինքնակենսագրություն
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի,
  • անձնագրի, ՀԾ համարանիշի պատճենները,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Թափուր պաշտոնում ընտրությունը կատարվելու է քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, հարցազրույցի եղանակով։ Պահանջներին բավարարող քաղաքացիները հավելյալ կտեղեկացվեն հարցազրույցի օրվա և ժամի մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-24-20-50 հեռախոսահամարով։