AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում

24/03/2021

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում օդերևութաբանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում։
2021թ․ մարտի 22-ին հերթական բաց դասն անցկացվեց Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի 5ա դասարանում։ Անկաշկանդ մթնոլորտում երեխաներն իրենց հետաքրքրող բազմոլորտ հարցերը հղեցին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կլիմայի ծառայության կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի բաժնի պետ Ելենա Խալաթյանին։
Հանդիպման ընթացքում երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքները եղանակի և դրա կանխատեսման, կլիմայի և կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Ծանոթացան կլիմայի փոփոխության հետևանքներին, մեղմման և հարմարվողականության միջոցառումներին։