AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 23-ին ամփոփվեց «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը՝ մանուկների աչքերով» խորագրով ստեղծագործական մրցույթը

24/03/2021

❤️ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին գեղեցիկ և իմաստալից նկարների համար, դրանք բոլորն էլ արժանի են գովասանքի ու հիացմունքի խոսքերի:
Ինչպես խոստացվել էր, մրցույթի մասնակիցներից 5 ամենաշատ հավանում ստացած նկարների հեղինակներն արժանացան մրցանակների:
Երևանաբնակ երեխաները նվերները ստացան տեղում, իսկ մարզերում ապրող մեր փոքրիկ նկարիչների մրցանակները կփոխանցենք:
Մրցանակների արժանացած երեխաներն են՝

  1. Լիլիա Աբունց -13 տարեկան
  2. Նելլի Նավասարդյան - 6 տարեկան
  3. Անի Բաբաջանյան - 9 տարեկան
  4. Մարինե Աբազյան - 9 տարեկան
  5. Եվա Մամյան - 7 տարեկան

Երեխաների նվերները պատրաստվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ, Շրջակա միջավայրի նախարարության և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: